աշխարագրություն

Թուրքիա 

Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերի վրա ։ 97 %-ը Ասիական է , 3%-ը Եվրոպական ։  Թուրքիան առավելապես լեռնային երկիր է.  Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կրթված։  Կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Արևելյան Թուրքիայում գերակշիռ մաս են կազմում Տավրոսի լեռնահամակարգի բարձրալեռները։ Թուրքիայի ամենաբարձր կետը Արարատ լեռն է՝ 5165 մետր բարձրությամբ։  Տարածաշրջանը նշանավոր է գետերի և լճերի առատությամբ։ Արևելյան Թուրքիայում են գտնվում այնպիսի գետեր, ինչպիսիք են Եփրատը, Տիգրիսը, Արաքսը։ Լճերից խոշորագույնը Վանան է ։

Թուրքիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես՝ քրոմիտների, բորատներիբոքսիտների, վոլֆրամի , սնդիկի , ծարիրի, պղնձի, քարածխի պաշարներով։ Կան նաև նավթի , մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կորունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածոների արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր։ Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքներում՝ աղուտները,

Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Թուրք էթնոսը կազմում են ողջ երկրի բնակչության 70-75 %-ը։ Մնացածը ազգային փոքրամասնություններ են ։ Քրդերի քանակը 10մլն է , հայերի քանակը 80․000։ Ինչպես երևում է ազգերը շատ են , բայց Թուրքիայի կառավարությունը չի հարգում ազգային փոքրամասնություններին ,  այլ ազգերն ու ժողովուրդները պաշտոնական իրավունքներ չունեն։

Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

Թուրքիայում զարգացած է արդյունաբերությունը , առանձնանում է ածխի , սև ու գունավոր մետաղների , հանքաքարի , քիմիական հումքի հանույթով։ Խոշոր ՋԷԿ -եր կան Ստամբուլում , Իզմիրում , դրանց միջոցով ոռոգում են հողերը։

Մեքենաշինությունը արագ զարգացող ճյուղն է ։ Արտադրում են տրակտորներ , մեքենաներ , օդանավեր ։ Զարգացած է բարձր տեխնոլոգիայի ճյուղը ։

Լավ վիճակում է քիմիական արդյունաբերությունը , թեթև ու սննդի արդյունաբերությունը ։ Այս ճյուղում արտադրում են բամբակե , բրդե հագուստ , կաշվից իրեր , պահածոներ, շաքար , ծխախոտ։

Leave a comment