ճապոնյա

Դասի հղումը։

1․ Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ․ ավազանները:

ճապոնիա

2․ Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:

3․ Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի ,,ամենածերացած,, բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:

4․ Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 2011 թվականից տնտեսական ներուժով Ճապոնիան աշխարհի երրորդ երկիրն է: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է:

5․ Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղն է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:

Leave a comment