ֆիզիկա

1. Ի՞նչ է ջերմաքանակը։
Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

2. Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակի միավորը ՄՀ-ում 1 Ջ-ն է:

3. Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
Եռման ժամանակ։

4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից։
Այո։

5. Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

6. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:

7. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Ջերմաքանակը, որը մարմինը ստանում է տաքանալիս կամ տալիս է սառչելիս, կախված է մի շարք գործոններից: Հասկանալի է, որ ինչքան երկար ժամանակ է տաքանում ջուրը, այնքան ավելի շատ ջերմաքանակ է նա ստանում գազօջախից: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ առաջին գործոնը, որից կախված է մարմինը որոշակի չափով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը, նրա զանգվածն է: Ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան շատ ջերմաքանակ է հարկավոր հաղորդել նրան՝ ջերմաստիճանը նույն չափով բարձրացնելու համար:
Սառը ջուրը տաքացնելիս սկզբում ստացվում է գոլ, ապա՝ տաք և հետո միայն՝ եռման ջուր:

8. Ի՞նչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Ջ / (կգ · Կ)։

9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c = Q / m Δ T։

10. Ի՞նչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը։
Q = cm ( t2C° − t1C° )։

11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը։
Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:

Leave a comment