հասարակագիտություն

մարդը որպես արժեք

1․ Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Իմ համար աժեքը դա այն է, ինչը շատ կարևոր է, խիստ թանկ, առանց որի մարդը չի կարող պատկերացնել իր կյանքը։

2․ Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Տարբեր մարդկանց մոտ, տարբեր են արժեքները։ Մեկի համար ընկերությունն է, իսկ մյուսի մոտ ազնվությունը․․․ Իմ համար ամենակարևոր արժեքներն են ազնվությունը, ճշտախոսությունը, կարգապահությունը, դիմացինին հարգելը, ընկերությունը-ընկերասիրությունը, բայց սա իմ անձնական կարծիքն է, և ես չեմ պարտադրում ոչ մեկի համաձայնվել ինձ հետ, այսինքն կարողա մյուսի համար, իմ թվարկածները կամ թվարկվածներից մեկը կարևոր արժեք չլինի։

3․ Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Կարծում եմ այո, քանի որ գիտելիքի շնորհիվ աճում է մարդու մտահորիզոնը, զարգանում է մտածելակերպը, և մարդը կարող է ճիշտ դատողություններ անել, ճիշտ վերլուծել-հասկանալ իրավիճակը և գնահատի ճիշտ։ Բայց չենք մոռանում, որ ամեն մարդ ունի սխալվելու իրավունք և, եթե մարդը անգամ լինի շատ խելացի լինի միևնույն է իրավունք ունի սխալվելու կամ սխալ գնահատելու։

4․ Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Ինձ համար ամենակարևոր արժեքները, որոնք չեն կորցնի իրեն նշանակությունը՝ ծնողներին սիրելը, խնամելը, հարգանքը, ընկերասիրությունը, կարգապահությունը, ազնվությունը․․․․

Leave a comment