մաթեմ աբ

1․ Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:
1) 6
2) 9
3) 12
4) 16

2․ Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:
1) 10
2) 18
3) 19
4) այլ արժեք

3․ Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:
1) երկուշաբթի 
2) չորեքշաբթի
3) շաբաթ
4) հինգշաբթի

4․ Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլո րձայների կեսից 6 ձայն պակաս է ստացել:
1)120 
2) 80
3) 60
4) այլ արժեք

5․ 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:
1)77
2) 82 
3) 90
4) 92

6․ Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:
1) 07:11
2) 10:43
3) 12:03 
4) այլ պատասխան

7․ Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն է եղել ոչ անձրևային:
1) 18%
2) 60% 
3) 40%
4) այլ պատասխան

8․ 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30 հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է
1)
2)
3)
4) այլ արժեք

9․ Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ, իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում Կարենը չի ցուցադրել մկրատ:
1) 73%
2) 54%
3) 27%
4) այլ պատասխան

10․ A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի հեռավորությունը:
1) 6սմ
2) 15սմ 
3) 18սմ
4) 21սմ։

Leave a comment