ֆիզիկա

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:

2. Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։
Այն բաժինը որը ուսումնասիրում մարմինների շարժումը առանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա․ իսկ դինամիկան ուսումնասիրում է մարմինների շարժման պատճառները։

3. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։

4. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները )։
Այն գիծը որով շարժվում է մարմինը կոչվում է հետագիծ այն լինում է ուղղագիծ և կորագիծ։

5. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է անցած ճանապարհ։

6. Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Հետագծով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա որոշակի ժամանակամիջոցում մարմնի շարժման հետագծի որոշակի տեղամասի երկարությունն է։

7. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը որի ընթացքում մարմինը անցնում է հավասար ճանապարհ կոչվում է հավասարաչափ։Անհավասարաչափ շարժման ժամանակ անհավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ։

8. Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող։
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող եթե նրա արագությունը հավասար ժամանակամիջոցում փոխվում է նույն չափով

9. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման  արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխութրան և ժամանակի որի ընթացքում տեղի է ունեցել փոփոխությունը հարաբերությանը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում

10. Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս թե մարմնի շարժման արագությունը որքանով է աճել կամ նվազել որոշակի ժամանակամիջոցում։
a = v / t

11․ Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր 1 վայրկյանում փոխվում է 1մ/վ-ով այն նշանակվում է 1մ/վ²։

12. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։
Արագությունը: ճանապարհ/ժամանակամիջոց V= S / t:

13․ Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:
Մարմնի ազատ անկում են անվանում միայն երկրի ձգողության ազդեցությամբ։

14. Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը որի ընթացքում շրջանագծով շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ
T = t / N

15. Ի՞նչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակում մարմնի կատարած պտույտների թվին: նշանակում են n տառով ;նրա միավորն է այն պտտման հաճածությունը որի դեպքում մարմինը 1վ-ում կատարում է 1 պտույտ 1վ-1
n = N / t

16. Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը։
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

17. Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը։
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:
a = F / m, որտեղ a-ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F-ը՝ մարմնի վրա ազդող ուժը:

18. Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը։
Նյուտոնի երրորդ օրենքը ցույց է տալիս, որ մարմինների փոխազդեցության հետևանքով ուժերը միշտ հանդես են գալիս զույգերով: Եթե մի մարմինն ազդում է այլ մարմնի վրա, ապա վերջինս նրան հակազդում է նույնպիսի, բայց հակառակ կողմ ուղղված ուժով:
Նյուտոնի երրորդ օրենքը կիրառելիս միշտ պետք է հիշել, որ մարմինների փոխազդեցության ուժերը կիրառված են տարբեր մարմինների վրա, ուստի այդ ուժերը միմյանց հավասարակշռել չեն կարող:
Մաթեմատիկորեն Նյուտոնի երրորդ օրենքը ներկայացվում է այսպես՝
F→12=−F→21, որտեղ F→12-ը առաջին մարմնի վրա երկրորդի կողմից ազդող ուժն է, F→21-ը՝ երկրորդի վրա առաջինի կողմից ազդող ուժը: «−» նշանը ցույց է տալիս, որ այդ ուժերն ունեն հակադիր ուղղություններ:

19. Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս, ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը,ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս․
P=mv
1 կգ · մ/վ։

20. Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ։
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը: Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

21. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը։
Մասնավորապես, m1 և m2 զանգվածներով մարմինների փակ համակարգի համար իմպուլսի պահպանման օրենքն ունի հետևյալ տեսքը. m1v1→+m2v2→=m1v՛1→+m2v՛2−→,որտեղv1→ ևv2→ մարմինների արագություններն են մինչև դրանց փոխազդեցությունը,իսկv՛1→ևv՛2→ ՝ փոխազդեցությունից հետո։

22. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:

23. Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի շարժման արագությանը կամայական հավասար ժամանակամիջոցներում հնարավոր է մեծանա կամ փոքրանա նույն չափով:

24. Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ, եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

25. Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ։
Մեքենայի հրում, բեռի ձգում։

26. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը։
Հրթիռը բաղկացած է հիմնական մասերից պատյանից և վառելանյութից։ Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում կերոսին կամ հեղուկ ջրածին ։

Խնդիր․
1. Ինչ-որ  համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է  0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:
m1 = 100կգ
a1 = 0,3մ/վ2
m2 = 120կգ
___________
a2 = ?
F = m1a1
F = m2a2
m1a1 = m2a2։

a2=m1a1/m2=100կգ0,3մ/վ2/120կգ=0,25մ/վ2

Leave a comment