հասարակագիտություն

1. Ի՞նչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ։
Անձնական շփումների պատճառ կարող է դառնալ մարդկանց հետաքրքրությունները, սերը, զգացմունքները և այլն: Երբ մարդիկ սկսում են իրար հետ փոխանակել իրենց հետաքրքրությունները, զգացմունքները իրենք սկսում են մտերմանալ և անել իրենց քայլերը դեպի անձնական շփում։ Մարդիկ, երբ իրենց շբման մեջ չունեն խնդիրներ, հակասություններ, իրար հասկանում են, չեն վիճվում, օգնում են, նրանք ավելի են մտերմանում իրար հետ, և դառնում են զուգընկերներ, ովքեր ամեն պահին կարող են օգնել իրար: Այսպես կարող են առաջանալ անձնական շփումները։

2. Ի՞նչ է համակեցություն, համագործակցություն, հաղորդակցություն։
Հասարակության մեջ ազգերի, տարբեր մշակույթի մարդկային խմբերի միմյանց հետ ապրելը, գաղափարների սովորույթների համատեղ գոյատևելը, կենդադիների և միջատների խմբային կյանքը, նույն խմբի մեջ իրենց անդամների համատեղ գոյակցությունը․․ կոչվում է համակեցություն։

Երկար շփումներից հետո, երկար հաղորդակցություններից ու իրար հանդեպ հետաքրքրություններից կարող են առաջանալ համագործակցային կապեր: Համագործացկում են այսօր գերհզոր տիրույթները, պետությունները: Մարդիկ նույնպես համագործակցում են իրար հետ, դա կարող է լինել աշխատանքային, օգնական,ընկերական և այլն: Համագործակցություն կարող է առաջանալ այն մարդկանց մոտ,ովքեր ունեն նույն միտքը,և վստահում են միմյանց,որովհետև յուրաքանչյուր պահին մեկը կարող է գցել,կամ դավաճանել մյուսին: Համագործացկում են նաև ընկերները,որոնք տարիներով ընկերություն են անում իրար հետ, և նրանց մեջ առաջանում է համագործացկությունը,դա կարող է նույնպես լինել գործնական,ընկերական: Համագործակցության գլխավոր հիմքերից է վստահությունը, խելքը, միտքը և նույն մտածելակերպը,որով շարժվում ու զարգանում են պետական,կամ մարդկային կապերը, հաղորդակցությունները:

Հաղորդակցություն կարող է առաջանալ մարդկանց մոտ, ովքեր հետաքրքրված են նույն ոլորտում, նույն մասնագիտությամբ և այլն..: Երկար շփումից հետո նրանք սկսում են հաղորդակցվել, նրանց մոտ առաջանում է հետաքրքրություն իրար հանդեպ: Օրինակ, եթե երկու մարդ հանդիպել են նույն հասարակությունում, նույն միջավայրում, և ունեն նույն աշխատանքային ոլորտը, նրանք վաղ, թե ուշ հաղորդակցվելու են, դա կլինի օգնական, թե կլինի գործնական: Հետաքրքրություն ունենք բոլորս, բայց նույն միտքը,մտածելակերպը և ոլորտը, որում ցանկանում ենք խորանալ,քչերս ունենք: Հենց այսպես են առաջանում առաջին հաղորդակցությունները, հետաքրքրությունները, որից հետո առանց հակասությունների կարող են առաջանալ իսկական շփումները և հարաբերությունները:

3. Ի՞նչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար։
Խմբում հակասությունների պատճառ կարող է հանդիասանալ իրար չհարգելը, մեծամտությունը, անազնվությունը և այլն։ Չնայած այս ամենին, այս հակասություններն ունեն իրենց լուծումները։ Այդ գործում պետք է մեծ ներդրում ունենա խմբի ղեկավարը, ով պետք է խոսի խմբի անդամներից յուրաքանչյուրի հետ, անդամները պետք է սկսեն հարգել դիմացինի իրավունքները, կամքը և պետք է հասկանան դիմացինի կարևոր դերը խմբում։

Leave a comment